Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ի՞նչ է ասել Քյազըմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլ-Գյումրին լքելիս

Ի՞նչ է ասել Քյազըմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլ-Գյումրին լքելիս
04.11.2023 | 15:07

Թուրքական բանակի գեներալ, Ալեքսանդրապոլը (Գյումրի) գրաված Քյազըմ Կարաբեքիր փաշան, ով Շիրակում և Լոռիում հայերին ոչնչացնողն է, Մոսկվայի և Կարսի 1921 թ-ի ռուս- թուրքական պայմանագրերը կնքելուց հետո, երբ ստիպված է եղել դուրս գալ Ալեքսանդրապոլ-Գյումրիից, քաղաքից հեռանալուց առաջ, ըստ Ալեքսանդրապոլի քաղաքային Դումայի նախկին նախագահ Նիկոլայ Կիրակոսյանի, քաղաքային ինքնավարության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.

«Մենք գնում ենք, գալիս են կարմիրները, տեսեք հայեր, ձեզ լավ պահեք: Եթե մենք մեկ անգամ ևս եկանք, քարը քարի վրա չենք թողնի Ալեքսանդրապոլում, ոչ մի ներում չի լինի, նույնիսկ երեխաներին: Բոլորին սրի կքաշեք: Այն, ինչ այս անգամ արեցինք, դա դեռ բարեբախտություն է: Վախեցեք մեր երրորդ գալուց»:

Թուրքիայի ներկայիս բռնապետ Ռեջեփ Էրդողանի նեոօսմանական և նեոպանթուրանական քաղաքկանության հիմքում ընկած են նաև Քյազըմ Կարաբեքիրի տեսակետները հարավային Կովկասի և Հայաստանի վերաբերյալ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Սկզբնաղբյուր՝ «Բանբեր Հայաստանի Արխիվների», 1 (105), 2005 թ.

Կ. Ալեքսանյան՝ «Թուրքիայի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն Ալեքսանդրապոլի գավառում»

Դիտվել է՝ 6481

Մեկնաբանություններ